Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «M օրն» արդեն նշանակված էր

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «M օրն» արդեն նշանակված էր
08.03.2013 | 18:37

Եկեք պարզ խոսենք: Հայաստանում իշխանափոխության համար գոյություն ունի ստալինյան հայտնի «M օրով» առաջ ընկնելու խնդիրը: Այդ խնդիրը Հայաստանում հայտնվեց 1999 թվականին, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱՄՆ-ում Ալբերտ Գորին հանդիպելուց հետո, վերադարձավ Հայաստան և որոշ ժամանակ անց Վանաձորում իր մոտ 20 «մերձավոր» զինակիցների հետ հանդիպման ժամանակ անզգուշություն ունեցավ նրանց հայտնել, թե «սրանց մինչև հունվար քշելու ենք»: Ահա սա էլ «սրանց» հուշեց «M օրվա» գաղափարը, որն իրականություն դարձավ Հոկտեմբերի 27-ին, և, ինչպես ժողովուրդն է ասում, կիրակին ավելի շուտ եկավ, քան թե շաբաթը: Այդուհետև գործը չէր հասնում «M օրին» մինչև 2008-ի մարտի 1-ը: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո բոլորի աչքի առջև իշխանությունը քայքայվում էր՝ պետբյուրոկրատիան շարքից դուրս էր գալիս, գործարարների մեծ մասը դադարեցրել էր իր գործունեությունը և սպասողական վիճակի մեջ էր, ժողովրդի կողմն էին անցնում իշխանության տարբեր մարմինների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ և այլն: Իմ կարծիքով, փետրվարի 26-ի իշխանական հանրահավաքի մասնակիցների միացումը Ազատության հրապարակի միտինգավորների հետ վճռական նշանակություն ունեցավ իշխանության համար արդեն կոնկրետ Մարտի 1-ը «M օր» նշանակելու գործում: Արդեն ակնհայտ դարձավ, որ ստեղծված դրության ևս մեկ շաբաթ շարունակումը հանգեցնելու է իշխանության ինքնափլուզման: Քոչարյանն ու Սարգսյանը արդեն կանգնեցին երկընտրանքի առջև՝ կամ ոչնչի առջև չկանգնելով, ուժի գործադրմամբ զավթել իշխանությունը, կամ էլ ձերբակալվել և դատարանի առջև կանգնել՝ երկար տարիներ բանտում անցկացնելու և իրենց միլիարդավոր դոլարի ունեցվածքը կորցնելու հեռանկարով: Քոչարյանի փետրվարի 29-ի հեռուստաելույթը, որի ժամանակ նա «միտք» գցեց, թե իբր իշխանությունը դեռ «մի քանի օր» էլ կսպասի, նախքան «Թատերական հրապարակը» այլ միջոցներով միտինգավորներից դատարկելը, ըստ էության, այդ արդեն նշանակված «M օրը» քողարկելուն էր միտված: «Պետության ղեկավար» կոչվածը, փաստորեն, կատարեց ստախոս մանր պրովոկատորի դերը:

Դիտվել է՝ 4269

Մեկնաբանություններ